Հանրային քննարկում կանցկացվի 2023թ. հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի 32 շենքում՝ «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Դ. Վարուժանի 28/1 հասցեում նախատեսվող «Աստղիկ» ԲԿ-ի նոր մասնաշենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումը կանցկացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՇՄՆ պաշտոնական կայքում կամ Բուզանդի 1/3 հասցեում։