Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա Յովակիմ Պետրոս Գրիգորիի կողմից նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ առաջին հանրային քննարկում: Քննարկումը կանցկացվի Վահան Տերյան փողոցի 44 շենքում: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 093 397 760 հեռախոսահամարով: