«Prepa» ընկերության կողմից նախաձեռնվող «PREPA RUN» մարաթոնի ընթացքում, հուլիսի 13-ին՝ ժամը 07:30-ից մինչև 12:30-ը, կանցկացվի վազք «Երևան» մոլից մինչև «Կասկադ»՝ մոտ 5 կմ երկարությամբ։ Վազքի ընթացքում փակ կլինեն «Երևան» մոլի բացօթյա կայանատեղի, Արշակունյաց պողոտայի, Խանջյան, Թումանյան, Սարյան, Մոսկովյան և Թամանյան փողոցների որոշ հատվածներ։ Փողոցները կբացվեն մասնակիցների անցնելուց անմիջապես հետո՝ երթևեկության անհարմարություններից խուսափելու համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Սամվել Սահակյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ
·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հ.13 հասցեի սկզբնամասից մինչև Արգիշտիի փողոցի խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ, երթևեկելի մասի աջ կողմում կթույլատրվի մեքենաների կանգառը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
2025 թվականի հուլիսի 8-ին, ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «ԱՅ ԹԻ ՊԱՐԿ» բիզնես կենտրոնում փորձնական նպատակով գործարկվելու է էլեկտրաշչակ: Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը հնարավոր անհանգստության համար:
2025 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա մեծածախ առևտրի կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ա.Միկոյան փողոց հ. 111/7 հասցեում բաց տրիբունայի և փակ մարզադահլիճի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 77361216: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող "TRICOLOR" Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ Մասնավորապես փակ կլինեն. 1. Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցում մինչև Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցի՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Պուշկինի փողոցից Աբովյան փողոց, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության Հրապարակ հատվածների երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 23:45-ին: 2. Հուլիսի 5-ին՝ ժամը 09:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 10:00-ից մասնակիորեն կդադարեցվի Հանրապետության հրապարակի և ամբողջությամբ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 11:30-ին:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հայտարարություն է Երևանի քաղաքապետին կից գործող Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում համայնքի բնակիչների՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու վերաբերյալ։ Խորհրդի նպատակն է ապահովել տեղական ինքնակառավարմանը բնակիչների, հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, հանրային վերահսկողությունը և սոցիալական աջակցության տրամադրումը։ Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի հուլիսի 9-ը՝ Երևանի քաղաքապետարան՝ անձնագրի պատճենով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 011-514-192 կամ գրել fin.budget@yerevan.am։
Հրապարակում
Իրազեկումներ·
Հուլիսի 3-ից Արգիշտիի փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը դեպի «Հաղթանակի» կամուրջ տանող ուղղությամբ՝ թույլատրվելով երթևեկություն «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով։ Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում։ Փոփոխությունները կատարվում են տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
2025 թվականի հուլիսի 15-ին, ժամը 10:00-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Յարդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա հ. 28/26 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am)։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՕՐՈԼՈՒՔՍ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Տիչինայի փողոց 3-րդ նրբանցք հ. 4/1 հասցեում նախատեսվող բնակելի թաղամաս կառուցելու վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի հուլիսի 15-ին, ժամը 12:00-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՍԻԼՈՒԵՏ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և նախաձեռնողի կայքում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկներ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հունիսի 27-ին, ժամը 18:30-ից մինչև 21:00-ն, Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը կփակվի երթևեկության համար՝ ազգային պարերի ուսուցման միջոցառում կազմակերպելու նպատակով։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ «Էրեբունի պլազա»-ին հարակից՝ Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Միաժամանակ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում՝ Տիգրան Մեծ պողոտային հարող ճանապարհահատվածում երթևեկությունը նախկին երկու երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը՝ ժամը 09:00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանստության համար։
Մատակարարման անջատում
Հայտարարություններ·
2025 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ԶԵԹ ԻՔՍ ԳԱՐԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ. 11 հասցեում հասարակական նշանակության շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը, որի հայերեն և անգլերեն տարբերակները կարող եք բեռնել
Հրապարակում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Արգիշտիի փողոց: Բեյրութիի փողոցից դեպի Արգիշտիի փողոց առաջին երթևեկելի գոտուց՝ նախկին թույլատրված «ուղիղ և աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով, դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությամբ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին, ժամը 11:00-ից մինչև 20:00-ն, Աջափնյակ վարչական շրջանում կլինի ջրամատակարարման խախտում և ճնշման անկում։ Սա պայմանավորված է «Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով։