Հանրային քննարկումներ կանցկացվեն 2020 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝ <<ՀԱԷԿ-ի շինարարություն>> ՓԲԸ-ի կողմից Դավթաշենի 10-րդ փողոց, հ․15/4 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՇՄՆ պաշտոնական կայքում, Բուզանդի 1/3 հասցեում կամ հեռախոսահամարներով։