Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոց 27/18, 27/19 և 29/4 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության , Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am , հեռ. 011 220 218):
2025 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՆԱՇ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Լենինգրադյան փողոց հ. 23/8 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրությունը կարող է ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Հանրային լսումների համար լիազորված անձը Էլլադա Արամյանն է, ով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ է:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Տեղեկացնում ենք, որ «ՆՍԹ Արքիթեքչուր Ստուդիո» ՍՊԸ-ն մշակում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագիծը և գոտևորման նախագիծը՝ հիմնվելով gmp International GmbH Architects and Engineers ընկերության կողմից մշակված հայեցակարգային նախագծի վրա: «Նովալ» ՍՊԸ-ն իրականացնում է այս նախագծի ռազմավարական էկոլոգիական գնահատումը (ՌԷԳ): Շահագրգիռ հանրությունը կարող է մասնակցել ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացներին, ինչպես նաև ստանալ տեղեկատվություն՝ դիմելով Երևանի քաղաքապետարան: Առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել գրավոր՝ Երևանի քաղաքապետարան՝ սույն ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30-ին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Նարեկ Մարգարյանի կողմից ներկայացված՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 27/3 հասցեում նախատեսվող արտադրական նշանակության շինության և արհեստանոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՆՅՈՒ ԷՌԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հ. Թևոսյան փողոց հ. 1/5 հողամասում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդում։ Խորհրդի նպատակն է Երևանում տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների, հանրության մասնակցությունը ու իրազեկումը, ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը, ինչպես նաև համայնքի բնակիչներին սոցիալական աջակցության տրամադրումը։ Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենք կամ առցանց։
Հրապարակում
Հայտարարություններ·
2025 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստը։ Նիստը գումարվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։ Նիստի օրակարգի նախագիծը ներառում է 27 կետ։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
2025թ. նոյեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվերով «Զանգված» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի թիվ 136 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Լսումը կանցկացվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստը։ Նիստի օրակարգի նախագիծը ներառում է 26 կետ։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
This notice outlines the venues, schedule, and number of referees for the 2025 "Prime Minister's Cup of the Republic of Armenia" swimming competition for schoolchildren. The competition will take place across various regions and cities of Armenia, including Yerevan, from October 15 to October 28, 2025. Each location has a specific date and time for the events.
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ. 38 հասցեում տեղի կունենա Միքայել Նալբանդյանի անվան հ. 33 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Լսումը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Շահագրգիռ հանրությունը կարող է ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ բանավոր կամ գրավոր։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Համլետ Շահբեկյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի հ. 49 հասցեում հասարակական նշանակության շինությունների կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԷԴՄԵՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Շիրակի փողոց հ. 47/6 հասցեում նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Գործունեությունը վերաբերում է գունավոր մետաղների մշակմանը, ներառյալ լեգիրացումը, արտադրատեսակների ռեկուպերացիան։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ, «Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոց հ․ 40 հասցեում գտնվող նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ yerevan.am կայքում: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Վիկտոր Տեր-Հովսեփյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան Անտառային փողոց 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ. 011 220 218):
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ուայթ սփեյս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Այասի փողոց 78/6 հասցեում նախատեսվող բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ. 011 220 218:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ նվիրված Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am)։ Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկությունների համար կարելի է դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Արտաշես Գրիգորյանի կողմից ներկայացված Երևանի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի թաղամաս 106/9 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության շինության (քարերի ցուցասրահ) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Արման Հովհաննիսյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոց հ. 58/20 և 58/21 հողամասում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա հանրային լսում՝ նվիրված «Ար ընդ Էվ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ 9-րդ փողոցի 19/3 հասցեում նախատեսվող արտադրական նշանակության շինության կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և նախաձեռնողի կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկությունների համար կարելի է դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։