Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12:00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալիա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Մայիսի 31-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունիսի 1-ը՝ ժամը 23:00-ը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Չավուշի հրապարակում, մասնավորապես, Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցներում, կսահմանափակվի երթևեկությունը՝ Հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2026թ. հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ԷՌ ԷՆ ԷՍ ԱՐՇ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ. 4/1 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական միջոցառումների կապակցությամբ մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ին Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին կլսվի 2 կրակոց: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
2026 թվականի մայիսի 21-ին, ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Ավան վարչական շրջանի հ․ 54 մսուր-մանկապարտեզում նախատեսվում է էլեկտրաշչակի գործարկում: Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը հնարավոր անհանգստության համար:
Օբյեկտի գործարկում
Հայտարարություններ·
2026 թվականի հունիսի 18-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՇԻՆ-ՍՏՐՈՅ-ՀԱՈւՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Ավան վարչական շրջանի Ն. Սաֆարյան փողոց հ. 11/11 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է իր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
ՈՐՈՇՈՒՄ N 439 - Ա ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սոցիալական աջակցություն
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԳԼՈԲԱԼ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ «Երևանի Ա. Երզնկյանի անվան Հ. 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am), հեռ. 011 220 218:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Գոհար Բաղդասարյանի կողմից ներկայացված Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց h. 37/37 հասցեում երկու բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում () և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ ), հեռ. 011 220 218:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Մայիսի 15-ին և 16-ին Երևանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված Ուսանողների և երիտասարդների օրվան։ Դրանց անցկացմանը զուգահեռ՝ կսահմանվեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Հանրապետության հրապարակի շրջակայքում և Ամիրյան փողոցում։ Վարորդներին կոչ են անում նախապես պլանավորել երթուղիները և հետևել ոստիկանության ցուցումներին։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
2026 թվականի մայիսի 16-ից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը՝ ինժեներական նոր ենթակառուցվածքների տեղադրման և ճանապարհի հիմնանորոգման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2026թ. հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՊՐՈՍՊԵԿՏ24» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 11-րդ փողոց հ. 93, հ. 93/1, հ. 97 և Գ. Ջահուկյան հ. 95/2 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
2026 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 13:00-ին, կկայանա «DISTINGUISHED GETNLEMAN'S RIDE1» անվանումով միջազգային բարեգործական մոտոերթը: Մոտոերթը կմեկնարկի «Homplex Hyper Mall»-ից (Գևորգ Չաուշ փողոց, Պռոշյան 2413) և կավարտվի «ALTEZZA by Armenian Helicopters»-ում՝ անցնելով քաղաքի մի շարք հիմնական փողոցներով ու պողոտաներով: Սա աշխարհի 121 պետության 1100 քաղաքներում անցկացվող խոշորագույն կարգապահ մոտոշարասյան երթերից մեկի 15-րդ տարին է:
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Երևան համայնքի կողմից ներկայացված՝ Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոց հ. 17 հասցեում բազմահարկ բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղի կունենա առաջին հանրային լսում։ Շահագրգիռ հանրությունը կարող է ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ բանավոր կամ գրավոր։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
«Երևանի գինու օրերը» փառատոնի անցկացման նպատակով, հունիսի 4-ից 8-ը, ժամը 16:00-ից 22:30-ը, կփակվեն Սարյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից մինչև Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, և Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածները:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2026թ. հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվերով «ԼՈՒՔ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիայի փողոց հ․ 54 հասցեում Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Մայիսի 10-ին՝ ժամը 14:00-19:00-ն, Հրազդանի կիրճի մարզագոտում, Ֆլորենս համալիրից մինչև Դավթաշենի կամուրջին հարակից գազաբաշխիչ ցանց՝ շուրջ 2,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածում կիրականացվի «Wings for Life World Run» համաշխարհային բարեգործական վազքը։ Մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ժամը 14։00-19։00 վերը նշված ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2026 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա առաջին հանրային լսումը՝ նվիրված Արզումանյան փողոցի թիվ 10 հասցեում բազմահարկ բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեությանը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ և դիտողություններ ներկայացնել բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Լսումները կանցկացվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշման համաձայն։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ֆուչիկի փողոցում։ Մասնավորապես` Ֆուչիկի փողոց 27/45 հասցեի հանդիպակաց ճանապարհահատվածից մինչև Ֆուչիկի 30 հասցեին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դրոյի փողոց 4-րդ նրբանցքում: Մասնավորապես՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցք – Պարույր Սևակի փողոցի խաչմերուկից մինչև Դրոյի փողոց 4-րդ նրբանցք 25/3 հասցեին հարակից ճանապարհահատվածի երկու կողմերում կանգառը կարգելվի: