2023 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 12:30-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիայի փողոցի 32 հասցեում կանցկացվեն հանրային քննարկումներ՝ նախատեսված Վարդանանց բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Քննարկումները կանցկացվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 099991155։