2025 թվականի օգոստոսի 22-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա «Մալխասյանց 12» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոց հ. 6/3 և 8 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի և ավտոկայանատեղիի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով +374 93 601 515։ Առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան՝ սույն ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում՝ Զավարյան 1Ա հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցք 18/1 հասցեին հարակից ճանապարհահատված ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 26-ին ժամը 11:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արին-Բերդի փողոց 19/11 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով (+374) 99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Հանրային լսման անցկացման օրվա փոփոխման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է «Փաստ» օրաթերթի թիվ 78 (1501), 24.07.2025թ. համարում։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ, ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում, հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կկազմակերպվի միջոցառում։ Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ. 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց հ. 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հուլիսի 26-ին Երևանում տեղի կունենան ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը և Ջահակիրների մրցավազքը։ Միջոցառումների ընթացքում կանցկացվեն երթեր և կփակվեն որոշ փողոցներ։ Մասնավորապես, ժամը 18։00-ից 22։30-ը կփակվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը։ Ժամը 18։00-19։30-ը երթ կանցկացվի Մատենադարանի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց երթուղով։ Ժամը 18։30-ից 20։30-ը Ջահակիրների մրցավազք կանցկացվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնից մինչև Հանրապետության հրապարակ՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց երթուղով։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան – Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը.
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՋԻ ՎԻ ԱՅ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի 5-րդ նրբանցք հ. 13/7 հասցեում օգտագործված յուղերի և քսայուղերի վերամշակման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 91434781: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, սույն ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Դիջիփրոփերթի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Իսակովի պողոտա 13/12 և Նորագյուղ 66/3 հասցեներում բիզնես կենտրոնի կառուցման նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի հուլիսի 31-ին, ժամը 11:00-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ նվիրված «Սիմոնյան» ԿՀ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Հալաբյան փողոցի 16/2 հասցեում ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ինչպես նաև դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ՝ տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև 23:40-ը, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի որոշ թաղամասերի ջրամատակարարումը՝ «Կաթնաղբյուր» պոմպակայանում հոսանքի լարման անկման պատճառով։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հուլիսի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա – Սարյան փողոց խաչմերուկից դեպի Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին կգործի Մաշտոցի պողոտայով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողություն։ Արարողության ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 12:00-ն, կփակվի Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ ընկած հատվածը։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հուլիսի 17-ից Աբովյան - Պուշկինի, Խուդյակովի - Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Օբյեկտի գործարկում
Հայտարարություններ·
ՀՀ կառավարության որոշմանը համապատասխան՝ մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության հարցաշար։ Հարցաշարը հնարավորություն կտա ուսումնասիրել բնակչության դիրքորոշումը ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ։ Այն հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնական կայքերում, սոցիալական ցանցերում՝ բնակչությանը իրազեկելու և հարցաշարի լրացման գործընթացին մասնակցությունն ապահովելու նպատակով։
Հրապարակում
Իրազեկումներ·
Հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Բեյրութի փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ։ Մեքենաների կանգառը կարգելվի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հուլիսի 14-ից Աբովյան - Բուզանդի փողոցների խաչմերուկում՝ Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հուլիսի 13-ին՝ ժամը 17:00-ից մինչև 23:00-ն, Վարդանանց փողոցից մինչև Հանրապետության փողոց ընկած հատվածը ժամանակավորապես կփակվի՝ «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի բացման արարողությունն անխափան կազմակերպելու նպատակով։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 11:30-ին, տեղի կունենա «Ա ԿԼԱՍ ԼՈԳԻՍՏԻԿԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 25 հասցեում պահեստային շինության/անգարի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 98443880: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Լիանա Սարգսյանի կողմից ներկայացված՝ Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոց 54/12-54/9 հասցեում հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։