Հայտարարվում է հանրային քննարկում «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ։ Հանրային լսումը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 14:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հայտ ուղարկել public@hesc.am հասցեին կամ զանգահարել 010 300 109 հեռախոսահամարով։