Ծանուցում Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա. Արմենակյան փողոց 1-ին անցուղի հ. 32/4 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության առաջին հանրային լսման մասին: Լսումները կայանալու են 2026թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին վարչական շրջանի ղեկավարի նստավայրում: Առաջարկությունները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը՝ ժամը 10:00-ն կդադարեցվի ջրամատակարարումը մի շարք տարածքներում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Հայտարարություններ·
Ծանուցում Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցի հ. 7 հասցեում գտնվող բնակելի և առևտրագործարարական շենքերի հարկերի ավելացման և վերակառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսման մասին: Միջոցառումը կայանալու է 2026թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 10:30-ին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում: Շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները լսումների ժամանակ կամ գրավոր տարբերակով 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում հուլիսի 31-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Մասնավորապես, Նալբանդյան 102 և 106 հասցեներին հարակից ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
Ծանուցում Արաբկիր վարչական շրջանի Ս. Մալխասյանց փողոցի նրբանցքի 3-րդ շինություն հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսումների մասին: Լսումները նշանակված են 2026 թվականի օգոստոսի 12-ին, ժամը 11:00-ին: Շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ փաստաթղթերին և ներկայացնել առաջարկություններ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
«Կասկադ» համալիրին հարող հատվածում միջոցառման (ազգային պարերի ուսուցում) անցկացումն Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքների պատճառով հուլիսի 29-ին, ժամը 21:00-ից սկսած, արգելվում է ավտոմեքենաների կայանումը նշված հատվածում։ Խնդրվում է չխոչընդոտել նորոգման գործընթացը։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հուլիսի 27-ից Սեբաստիայի փողոցում, մասնավորապես՝ Սեբաստիայի 165/1 հասցեին հարակից ճանապարհահատվածում, կազմակերպված հետադարձի տեղը կապամոնտաժվի՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հուլիսի 25-ից Անրի Վեռնո փողոցում կկազմակերպվի երթևեկություն միակողմանի՝ Կարեն Դեմիրճյան - Անրի Վեռնո փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնո–Պապ Թագավորի փողոցների խաչմերուկ։ Սա պայմանավորված է երթևեկության փորձնական փոփոխությունից հետո տրանսպորտային հոսքերի մշտադիտարկումներով և երթևեկությունը բարելավելու անհրաժեշտությամբ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Community Coffee Run-ը բաց, սիրողական վազք է, որի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, նպաստել քաղաքային համայնքի զարգացմանը, տարածել սիրողական վազքի մշակույթը և ստեղծել հարթակ քաղաքի բնակիչների ու հյուրերի շփման և նոր ծանոթությունների համար։ Միջոցառումը միավորում է սպորտը, տեղական բիզնեսներին, սուրճի մշակույթն ու քաղաքային համայնքները՝ ստեղծելով անվտանգ, հարմարավետ և հաճելի միջավայր թե՛ մասնակիցների, թե՛ հանդիսատեսի համար։ Միջոցառման ամսաթիվն է 2026թ. օգոստոսի 16-ը, վայրը՝ Շառլ Ազնավուրի հրապարակ։ Միջոցառման ձևաչափը՝ սիրողական քաղաքային 5 կմ վազք՝ հաղթողների որոշմամբ և մրցանակաբաշխությամբ։ Մասնակիցների թիվը՝ շուրջ 100 և ավել։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հուլիսի 25-ին՝ ժամը 17:30-ից, կանցկացվի «ՀամաՀՄԸՄ-ական 13-րդ բանակման մասնակից սկաուտների տողանցք՝ շեփորախմբի նվագակցությամբ» միջոցառում՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ երթուղով։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Ս.թ. հուլիսի 23-ից կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայում՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Սբ. Աննա եկեղեցու հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը կտեղափոխվի Աբովյան փողոցի ուղղությամբ։ Բացի այդ, Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև նշված նշանը կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։ Շահագրգիռ անձինք կարող են մինչև օգոստոսի 6-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները։ Հանրային բաց լսումները տեղի կունենան օգոստոսի 4-ին, ժամը 15:00-ին, Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում։
Հանրային քննարկում
Իրազեկումներ·
«Մրրո հայ ազգային արվեստի կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, որը նվիրված է Գագիկ Գինոսյանի 60-ամյակին։ Փառատոնը տեղի կունենա Գաֆէսճեան քանդակների պարտեզում 2026 թվականի օգոստոսի 22-ին, ժամը 18:00-ից մինչև 23:00-ը։ Մասնակցությունն անվճար է։ Փառատոնի նպատակն է պահպանել, տարածել և հանրահռչակել ավանդական երգն ու պարը։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հուլիսի 20-ից Վարշավյան փողոցի Վարշավյան 3-ից մինչև Վարշավյան 2 հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը երկու կողմերում՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
Ծանուցում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա հ. 4/1 հասցեում գտնվող պատմամշակութային շենքերի (Երևանի բերդի զորանոցային համալիր) հիմնանորոգման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսման մասին: Լսումները կազմակերպվում են «ԷՌ ԷՆ ԷՍ ԱՐՇ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա: Միջոցառումը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 18-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հուլիսի 17-ին՝ ժամը 21:00-ից, Տիգրան Պետրոսյան փողոցի որոշ հատվածներում կսահմանափակվի ավտոմեքենաների կայանումը՝ միջին նորոգման աշխատանքներին չխոչընդոտելու նպատակով:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հուլիսի 21-ին Երևանի «Կասկադ» համալիրի սկզբնամասում տեղի կունենա բացօթյա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) հիմնադրման 20-ամյակին:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին՝ ժ.11։00-22։30-ն Զաքյան փողոցում (Զաքյան-Լուսավորիչ փողոցների հատման հատվածից մինչև Զաքյան- Խորենացի փողոցների հատման հատված) կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ: