Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը և Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան հրավիրում են երիտասարդ բժիշկներին մասնակցելու Եվրոպական երկրներում մեկամսյա անվճար վերապատրաստմանը։ Ծրագիրը նախատեսված է գիտական հետազոտությունների մեջ ներգրավվելու և կլինիկական օրդինատորների փոխանակման համար։ Մասնակիցները պետք է տիրապետեն մեկ օտար լեզվի և լինեն Եվրոպական ֆեդերացիայի լիիրավ անդամ։
ՀՀ կառավարության որոշումների և Ասիական զարգացման բանկի հետ կնքված համաձայնագրերի համաձայն՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը իրականացնում է Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու շինարարության ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում պատրաստվում և հանրությանն են ներկայացվում սոցիալական ազդեցությունների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։ Ներկայացված հաշվետվությունը վերաբերում է 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին Իսակովի-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման նպատակով հողերի ձեռքբերմանը, տուժած անձանց վերաբերյալ գործընթացներին և բողոքների քննությանը։ Հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է անգլերեն։
Հրապարակում
Հայտարարություններ·
2026 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՎԵԿՏՈՐ-Ա» ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հաղթանակ 1-ին փողոց տարածք 70 հասցեում պահեստային շինության կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրությունը կարող է ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 181 հիմնական դպրոցում ապրիլի 14-ին՝ ժամը 13:30-14:30-ի սահմաններում, գործարկվելու է էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհանգստության համար։
Օբյեկտի գործարկում
Հայտարարություններ·
2026 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ալյումինի ձուլակտորներից արտադրատեսակների արտադրության կազմակերպման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և նախաձեռնողի կայքում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային լսում կանցկացվի 2026 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Լսումը վերաբերում է «Զանգված» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոս փողոցի 38 հասցեում նախատեսվող Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և նախաձեռնողի կայքերում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հաղորդագրություն քաղաքացիներին՝ Երևանում ապրիլի 9-10-ը սպասվող քամու ուժգնացման վերաբերյալ։ Տրվում են խորհուրդներ, թե ինչպես վարվել փողոցում, տանը և մեքենա վարելիս՝ ուժեղ քամու պայմաններում։ Խորհուրդ է տրվում հետևել Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հաղորդագրություններին և անհրաժեշտության դեպքում զանգահարել «112»։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Սարյան և Տիտոգրադյան փողոցներում արդեն մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները: Այսօրվանից միջին նորոգման աշխատանքներ են սկսվել նաև Անտոն Քոչինյան- Բուզանդ խաչմերուկից մինչև Աբովյան-Բուզանդ խաչմերուկն ընկած հատվածում:
2026 թվականի մայիսի 8-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա առաջին հանրային լսումը «ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շրջանցիկ թունել փ. հ. 42/1 հասցեում մանկապարտեզի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել լսումների ընթացքում կամ դրանից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքների պատճառով ապրիլի 8-ին, ժամը 10:00-ից մինչև ապրիլի 9-ը, ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի ջրամատակարարումը։ Ընկերությունը ներողություն է խնդրում պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Հայտարարություններ·
2025 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան» գրասենյակներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել 218795 փաստաթուղթ։ Քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող գրասենյակում մուտքագրվել է 132505 փաստաթուղթ։ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 1-05 հեռախոսահամարով ստացվել է 217877 հեռախոսազանգ։ Քաղաքացիների կողմից «Ակտիվ քաղաքացի» հարթակ է մուտքագրվել 28427 հայտ։ ՀՀ Կառավարության N 1204-Ն որոշման համաձայն՝ համակարգ մուտքագրված փաստաթղթերի հիմքով քաղաքացիներին, կազմակերպություններին և իրավաբանական այլ անձանց տրամադրված հիմնական փաստաթղթերի վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են։ Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի գրասենյակներում մուտքագրվել է 86290 փաստաթուղթ։
Հրապարակում
Հայտարարություններ·
2026 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 11:30-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՆՍԹ ԱՐՔԻԹԵՔՉՈՒՐ ՍՏՈՒԴԻՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի ՌԷԳ հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, ս.թ. ապրիլի 1-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
2026 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՋԻ ՎԻ ԱՅ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արին-Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ. 13/7 հասցեում նախատեսվող բանեցված յուղերի վերամշակման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Ռուսթավելու փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 2026 թվականի մարտի 27-ից՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Ռուսթավելու փողոցում Ռուսթավելու – Ֆրիկի փողոցների խաչմերուկից դեպի Կոնդի փողոց 1/3 հասցեի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա.Ավետիսյան - Վ.Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշյան - Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը՝ հիմնանորոգման նպատակով:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2026 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՄԲՑ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գ.Լուսավորիչ փողոց հ. 13/1 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Հանրային լսումը կանցկացվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մեկնարկում է «Մոդել Երևան» փորձնական ծրագիրը։ Սա եզակի հնարավորություն է երիտասարդների համար՝ տեսնելու, թե ինչպես է իրականում գործում քաղաքային կառավարումը։ Ծրագրի շրջանակում մասնակիցները կքննարկեն իրական քաղաքային խնդիրներ, կհանդիպեն ոլորտի մասնագետների հետ, կմասնակցեն սիմուլյացիոն մրցույթի՝ հանդես գալով Երևանի քաղաքապետի, ավագանու անդամի, հանձնաժողովի նախագահի և այլ դերերով։ Դիմել կարող են 16–25 տարեկան երիտասարդները, ովքեր ապրում կամ ուսանում են Երևանում։ Դիմումների վերջնաժամկետ՝ ապրիլի 17։