2025 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԷԿՈ ՏՈՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոց 24/1 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության շինության կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։