«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 8-ը՝ ժամը 10:00-ն, պլանային աշխատանքների պատճառով կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար:
Մատակարարման անջատում
Հայտարարություններ·
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԷԴՄԵՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Շիրակի փողոց հ. 47/6 հասցեում նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Գործունեությունը վերաբերում է գունավոր մետաղների մշակմանը, ներառյալ լեգիրացումը, արտադրատեսակների ռեկուպերացիան։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ, «Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոց հ․ 40 հասցեում գտնվող նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ yerevan.am կայքում: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 11:30-ից մինչև հոկտեմբերի 3-ը, ժամը 11:30-ը, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի ջրամատակարարումը Նոր Նորք և Ավան վարչական շրջանների որոշ հատվածներում, ինչպես նաև Կոտայքի մարզի մի շարք գյուղերում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Վիկտոր Տեր-Հովսեփյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան Անտառային փողոց 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ. 011 220 218):
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ուայթ սփեյս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Այասի փողոց 78/6 հասցեում նախատեսվող բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ. 011 220 218:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 24:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում ջրամատակարարումը՝ Տերյան 66 հասցեում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից 22:00-ը, պլանային աշխատանքների պատճառով կդադարեցվի ջրամատակարարումը Դավթաշեն վարչական շրջանի մի շարք փողոցներում և զանգվածներում, ինչպես նաև Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն և Նազարբեկյան թաղամասերում։ Անհանգստության համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Սեպտեմբերի 26-ին, ժամը 18:30-ից մինչև 21:00-ն, Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը կփակվի երթևեկության համար՝ ազգային պարերի ուսուցման միջոցառում կազմակերպելու նպատակով։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ից 26-ը Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում կդադարեցվի ջրամատակարարումը պլանային աշխատանքների պատճառով։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Հայտարարություններ·
2025 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ նվիրված Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am)։ Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկությունների համար կարելի է դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 25-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Քոչինյան – Բուզանդ փողոցների խաչմերուկից մինչև Բուզանդ – Աբովյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Կողբացու – Արամի փողոցների խաչմերուկից մինչև Կողբացու – Ամիրյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Աշոտ Մանուկյանի անվան հ. 93 միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-11:30-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհարմարությունների համար։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 23-ից Պարոնյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Պարոնյան - Դեմիրճյան խաչմերուկից մինչև Պարոնյան - Լեո խաչմերուկ ընկած հատվածում երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով։ 1-ին և 2-րդ գոտիներից երթևեկությունը կլինի միայն ուղիղ, իսկ 3-րդ գոտուց՝ միայն ձախ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Երևան քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ից մայրաքաղաքի մի շարք հետիոտնային անցումներում կգործարկվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Սա արվում է հետիոտների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Ադամյան փողոցում՝ Մհեր Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Սեպտեմբերի 20-ից Պարոնյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան – Լեո փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան հ.18 հասցե երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը։ Սա նպատակ ունի ավելացնելու տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մայրաքաղաքում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
2025 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Արտաշես Գրիգորյանի կողմից ներկայացված Երևանի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի թաղամաս 106/9 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության շինության (քարերի ցուցասրահ) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Արման Հովհաննիսյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոց հ. 58/20 և 58/21 հողամասում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: