Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում: Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին:
2024 թվականի նոյեմբերի 15-ից 18-ը՝ ժամը 23:00-ից մինչև 06:00-ն, Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտայի, Ամիրյան փողոցի և Խորենացի փողոցի որոշ հատվածներում: Անհարմարության համար հայցվում է բնակիչների ներողամտությունը:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Երևանի Է. Իսաբեկյան փողոցի Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը փակ կլինի նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված։ Վարորդներին հորդորվում է չկայանել տրանսպորտային միջոցները նշված հատվածում և օգտվել այլընտրանքային երթուղիներից։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքների պատճառով նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ից մինչև 07:00-ն, Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկը մասնակիորեն փակ կլինի։ Այնուհետև, գիշերային ժամերին, Թումանյան-Մաշտոց խաչմերուկից մինչև Թումանյան-Սարյան խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի։ Երթևեկությունը կիրականացվի հանդիպակաց ուղղության մեկ գոտու հաշվին։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի հ. 146 հիմնական դպրոցում նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-11:30-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհանգստության համար։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
2024 թվականի նոյեմբերի 14-ին ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 06:00-ն, Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատման մասից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի՝ ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հայտարարություն Արմենակյան փողոցում միջին նորոգման աշխատանքների վերաբերյալ։ Աշխատանքները կշարունակվեն մինչև 2024 թվականի նոյեմբերի 25-ը՝ գիշերային ժամերին՝ 22:00-ից մինչև 07:00-ն։ Վարորդներին խնդրում ենք չկայանել տրանսպորտային միջոցները երթևեկելի մասում։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Երևանի Է. Իսաբեկյան փողոցի մի հատվածը փակ կլինի նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 16-ը՝ ժամը 09:00-ից 20:00-ն, ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով։ Վարորդներին խնդրվում է չկայանել մեքենաները նշված հատվածում և օգտվել այլընտրանքային երթուղիներից։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, Շահումյան 4-րդ փողոցի և Սեբաստիա փողոցի խաչմերուկից մինչև Շահումյան 4-րդ փողոցի և Բաբաջանյան փողոցի հատման ճանապարհահատվածը փակ է լինելու։ Վարորդներին հորդորվում է տրանսպորտային միջոցները չկայանել նշված ճանապարհահատվածի երթևեկելի մասում։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
2024 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ի ժամը 06:00-ն, Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի՝ ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 113 միջնակարգ դպրոցում նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-12:30-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհանգստության համար։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 6-ը՝ ժամը 10:00-ն, պլանային աշխատանքների պատճառով կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Ավան և Կենտրոն վարչական շրջանների որոշ տարածքներում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հայտարարվում է մրցույթ՝ Միսաք Մանուշյանի անունը կրող այգում կիսանդրի տեղադրելու համար։ Մրցույթի շրջանակներում կգնահատվեն ներկայացված մանրակերտերը, հաղթողին կտրամադրվի դրամական պարգև։ Մրցույթի առաջին փուլի համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 28-ն է։ Երկրորդ փուլը և հաղթողների հայտարարումը տեղի կունենան 2025 թվականի մարտի 7-ին։ Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին։
Հանրային քննարկում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, Արարատյան փողոցում գտնվող էստակադայի երթևեկելի մասի դեֆորմացիոն կարերի նորոգման աշխատանքներ կիրականացվեն։ Էստակադան ընթացքում երթևեկելի կմնա։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին «YEREVAN FASHION WEEK» 2024-ի մամլո ասուլիսին, որը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, «Ramada» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում: Միջոցառմանը կներկայացվի «YEREVAN FASHION WEEK» 2024-ի ամբողջական օրակարգը և միջոցառումները: Կներկայացվեն բանախոսների կազմը, այդ թվում՝ Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատ ՀԿ-ի նախագահը, Մ.Թ դեսպանը Հայաստանում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավարը, Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետը և այլք: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 95) 522 686 հեռախոսահամարով:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
«Սեղանի թենիսի Երևան քաղաքի առաջնություն՝ լրագրողների միջև» մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում: Մրցաշարին կարող են մասնակցել հայաստանյան բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք առնվազն երկու ամիս առաջ են գրանցվել տվյալ լրատվամիջոցում: Հայտերը պետք է ուղարկել մինչև հոկտեմբերի 30-ը՝ լրատվամիջոցի ձևաթղթով, ղեկավարի կողմից ստորագրված և կնքված:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը հայտեր է ընդունում Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը մասնակցելու համար։ Միջոցառումը նվիրված է Կամավորների միջազգային օրվան և կազմակերպվում է Երևանում երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խրախուսման և համայնքում կամավորական մշակույթի խթանման նպատակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ժամը 00:00-ից մինչև 08:00-ն, Թամանցիների փողոցի - Արտաշատի խճուղու օղակաձև հատումից մինչև Թամանցիների փողոցի - Արշակունյանց պողոտայի խաչմերուկ ընկած հատվածը փուլ առ փուլ կլինի փակ միակողմանի՝ ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով։ Վարորդներին խորհուրդ է տրվում չկայանել երթևեկելի մասում՝ աշխատանքների արդյունավետության ապահովման համար։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցը կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Հետիոտները պետք է սեղմեն կոճակը և սպասեն 2-3 րոպե՝ մինչև «կանաչ» ազդանշանը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 23-ից Իսահակյան փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում արգելվելու է մեքենաների կանգառը։ Սա արվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։