Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Երևանի Զբոսաշրջության, սպասարկման, սննդի և արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ում 2026 թվականի մարտի 3-ին՝ ժամը 12:00-13:00-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհանգստության համար։
Օբյեկտի գործարկում
Հայտարարություններ·
2026թ. ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ԱԿ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի հ. 3/1 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 3-ից Մելիք Ադամյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Մելիք Ադամյան փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից մինչև Մելիք Ադամյան 2 հասցե ընկած ճանապարհահատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
2026 թվականի մարտի 16-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐՊԱՆԻՎ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 3-րդ նրբանցք 17/2 հողամաս հասցեում նախատեսվող լոգիստիկ պահեստային կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՍՈԼԱ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քըրք Քրքորյանի փողոց հ. 23/20 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Հանրային լսման համար լիազորված անձն Էլլադա Արամյանն է:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի մարտի 31-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՈւՌԲԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց հ. 1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Էլլադա Արամյան:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին «Արմսվիթ» ՍՊԸ-ում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի 136 հասցեում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Միջոցառման ընթացքում՝ փետրվարի 26-ին փորձի ժամանակ, ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում և մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին գործարկվելու է ազդարարման շչակ:
Օբյեկտի գործարկում
Հայտարարություններ·
2026 թվականի մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա առաջին հանրային լսումը «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թամանյանի փողոց հ. 10/1 հասցեում «Կասկադ մշակութային հանգույց» մշակութային կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Հանրային լսման համար լիազորված անձ՝ Էլլադա Արամյան։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի մարտի 26-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա քաղաքացի Տիգրան Հարությունյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա հ. 26 հասցեում բենզալցակայանի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ ներկայացնել բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիազորված անձը Էլլադա Արամյանն է։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 24:00-ն, կդադարեցվի ջրամատակարարումը Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցներում և թաղամասերում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Հայտարարություններ·
2026 թվականի մարտի 18-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 11/11 հասցեում դպրոցի նոր մասնաշենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրությունը կարող է իր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Կաթնաղբյուր» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով փետրվարի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև փետրվարի 11-ը՝ ժամը 12:00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի, Ավան վարչական շրջանի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:
Մատակարարման անջատում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2026 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ա-ՎԵՐԴԻ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Կորյուն 14 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ հասարակական շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ: Մասնակիցները կարող են ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ մինչև 2026 թվականի փետրվարի 24-ը: Փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին, Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում կանցկացվեն հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 19-ը ներկայացնել դիմում:
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ: Մասնակիցները կարող են ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ մինչև 2026 թվականի փետրվարի 24-ը: Փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին, Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում կանցկացվեն հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 19-ը ներկայացնել դիմում:
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ 2026 թվականի փետրվարի 10-ին ժամը 10:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Նիստի օրակարգի նախագիծը ներառում է 20 կետ։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
2026 թվականի մարտի 6-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա առաջին հանրային լսումը «ՆՈՐԱՇԵՆ» նախագծա-տեխնոլոգիական կոոպերատիվի կողմից ներկայացված՝ Երևանի թիվ 94 մանկապարտեզի վերակառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ ներկայացնել բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Լսումները կանցկացվեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Նիստը կանցկացվի Երևանի քաղաքապետարանում։ Մանրամասները՝ օրակարգի նախագծում։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
2026 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՎԱՐՍՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոց հ. 62 հասցեում բազմաֆունկցիոնալ նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ԱՍԼԵՆԴ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հրազդանի կիրճ հ. 4/9 հասցեում սպորտային համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։