Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի մարտի 20-ից կկատարվի փոփոխություն Արմենակ Արմենակյան փողոցում՝ մասնավորապես, Արմենակյան – Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում արգելվելու է տրանսպորտային միջոցների հետադարձը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, ս.թ. մարտի 18-ից Մարգարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մասնավորապես, Մարգարյան – Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց, Մարգարյան փողոցի սկզբնամասում կանգառը կարգելվի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
2026 թվականի մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ նվիրված Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոց, 40 հասցեում նախատեսվող գործունեությանը։ Մասնավորապես, կքննարկվեն Թումանյանի թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի քանդման և նորի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am)։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հայտարարվում է երիտասարդության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների համար հանրային քննարկում։ Քննարկման ընթացքում կքննարկվեն երիտասարդության ոլորտում տարվող աշխատանքները, նախատեսվող ծրագրերը, հնարավոր համագործակցությունները և երիտասարդության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի մարտի 23-ը ուղարկել հաստատող նամակ նշված էլեկտրոնային փոստի հասցեին։ Հանրային քննարկումը տեղի կունենա 2026 թվականի մարտի 25-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում։ Անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ։
Հանրային քննարկում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի մարտի 17-ից Շրջանցիկ թունել փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Թբիլիսյան խճուղուց մինչև Շրջանցիկ թունել փողոցի 10/12 հասցե կանգառը կարգելվի, ինչպես նաև կանգառը կարգելվի Թբիլիսյան խճուղում՝ Շրջանցիկ թունել փողոցի խաչմերուկի հարակից տարածքում:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
2026 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա «ՌԵՏԻՆ-2» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ. 25/4 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հ. 175 միջնակարգ դպրոցում մարտի 12-ին՝ ժամը 12:00-12։30-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքացիներից ներողամտություն է հայցվում՝ հնարավոր անհանգստության համար։
Օբյեկտի գործարկում
Հայտարարություններ·
2026 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա «ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ք. Քըրքորյանի փողոց հ․33 հասցեում մանկապարտեզի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա «ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամաս հ. 7/1 հասցեում Երևան քաղաքի թիվ 59 մանկապարտեզի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ ներկայացնել բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Ծանուցում Արաբկիր վարչական շրջանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցում էլեկտրաշչակի փորձնական գործարկման վերաբերյալ: Միջոցառումը տեղի կունենա 2026թ. մարտի 10-ին՝ ժամը 10:30-11:00-ն:
Օբյեկտի գործարկում
Հայտարարություններ·
2026 թվականի մարտի 12-ին, ժամը 10:00-ին, համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստը։ Նիստի օրակարգի նախագիծը ներառում է 23 կետ։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
2026 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա առաջին հանրային լսումը՝ նվիրված Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ներկայացված «Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վազգեն Ա Վեհափառի փողոցի մայթերի՝ երկողմանի և ամբողջ երկայնքով հիմնանորոգում» նախատեսվող գործունեությանը։ Շահագրգիռ հանրությունը կարող է իր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Լսումների համար լիազորված անձը Էլլադա Արամյանն է։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ԳԼՈԲԱԼ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փ. հ. 66 և 26/7 հողամասերում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի մարտի 7-ից Անաստաս Միկոյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Անաստաս Միկոյան փողոցում, Փիրումյանների փողոցից դեպի Եղվարդ ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
2026 թվականի մարտի 12-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստը։ Նիստը գումարվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։ Մեջբերված է օրակարգի նախագիծ, որը ներառում է 19 կետ։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
2026 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11:30-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ի.Գասպարյան փողոց հ. 34 հասցեում «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի ընդլայնման, նոր պահեստի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 4-ին՝ ժամը 09:00-ից մինչև մարտի 5-ը՝ ժամը 09:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցների և թաղամասերի ջրամատակարարումը։ Վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Հայտարարություններ·
2026 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը հրավիրում է երիտասարդության ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու երիտասարդության հարցերին նվիրված հանրային քննարկմանը։ Քննարկվելու են երիտասարդության ոլորտում տարվող աշխատանքները, ծրագրերը և համագործակցությունները, ինչպես նաև կառաջարկվեն լուծումներ առկա խնդիրներին։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 13-ը հաստատել մասնակցությունը էլեկտրոնային փոստով։ Հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Պարտադիր է անձը հաստատող փաստաթուղթը։
Հանրային քննարկում
Իրազեկումներ·
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Երևանի Զբոսաշրջության, սպասարկման, սննդի և արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ում 2026 թվականի մարտի 3-ին՝ ժամը 12:00-13:00-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհանգստության համար։