2026 թվականի փետրվարի 5-ին, ժամը 14:00-ին, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ նվիրված «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հատուկ հսկողության մասնաշենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկությունների համար կարելի է դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։