Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 113 միջնակարգ դպրոցում նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-12:30-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհանգստության համար։
Հայտարարվում է մրցույթ՝ Միսաք Մանուշյանի անունը կրող այգում կիսանդրի տեղադրելու համար։ Մրցույթի շրջանակներում կգնահատվեն ներկայացված մանրակերտերը, հաղթողին կտրամադրվի դրամական պարգև։ Մրցույթի առաջին փուլի համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 28-ն է։ Երկրորդ փուլը և հաղթողների հայտարարումը տեղի կունենան 2025 թվականի մարտի 7-ին։ Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին։
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոց հ. 3/1 հասցեում նախատեսվում է բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցում։ Գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Շահագրգիռ հանրությունը կարող է մասնակցել քննարկմանը և ներկայացնել առաջարկություններ։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին «YEREVAN FASHION WEEK» 2024-ի մամլո ասուլիսին, որը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, «Ramada» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում: Միջոցառմանը կներկայացվի «YEREVAN FASHION WEEK» 2024-ի ամբողջական օրակարգը և միջոցառումները: Կներկայացվեն բանախոսների կազմը, այդ թվում՝ Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատ ՀԿ-ի նախագահը, Մ.Թ դեսպանը Հայաստանում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավարը, Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետը և այլք: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 95) 522 686 հեռախոսահամարով:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, Արարատյան փողոցում գտնվող էստակադայի երթևեկելի մասի դեֆորմացիոն կարերի նորոգման աշխատանքներ կիրականացվեն։ Էստակադան ընթացքում երթևեկելի կմնա։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
«Սեղանի թենիսի Երևան քաղաքի առաջնություն՝ լրագրողների միջև» մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում: Մրցաշարին կարող են մասնակցել հայաստանյան բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք առնվազն երկու ամիս առաջ են գրանցվել տվյալ լրատվամիջոցում: Հայտերը պետք է ուղարկել մինչև հոկտեմբերի 30-ը՝ լրատվամիջոցի ձևաթղթով, ղեկավարի կողմից ստորագրված և կնքված:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը հայտեր է ընդունում Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը մասնակցելու համար։ Միջոցառումը նվիրված է Կամավորների միջազգային օրվան և կազմակերպվում է Երևանում երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խրախուսման և համայնքում կամավորական մշակույթի խթանման նպատակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
2024 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 16:00-ին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մետրոգիպրոտրանս» ԲԲԸ-ի կողմից ներկայացված մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ քննարկումներ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային լսում կանցկացվի 2024 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝ քաղաքացի Արսեն Ասլանյանի կողմից ներկայացված՝ Պ.Սաֆյանի անցուղի 4 և Ն.Ստեփանյան փողոց 1/6 հասցեներում նախատեսվող հասարակական նշանակության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցը կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Հետիոտները պետք է սեղմեն կոճակը և սպասեն 2-3 րոպե՝ մինչև «կանաչ» ազդանշանը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ժամը 00:00-ից մինչև 08:00-ն, Թամանցիների փողոցի - Արտաշատի խճուղու օղակաձև հատումից մինչև Թամանցիների փողոցի - Արշակունյանց պողոտայի խաչմերուկ ընկած հատվածը փուլ առ փուլ կլինի փակ միակողմանի՝ ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով։ Վարորդներին խորհուրդ է տրվում չկայանել երթևեկելի մասում՝ աշխատանքների արդյունավետության ապահովման համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն հավելվածի՝ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում կկայանա «Իջևանատուն» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմինի փ. 23, 23/1, 25, 27 և 28 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում): Շահագրգիռ հանրության հանրային լսումների ընթացքում գրավոր և բանավոր առաջարկությունները, դիտողությունները, կարծիքները կարող է ներկայացվել նախաձեռնողին, տեղական ինքնակառավարման և լիազոր մարմիններին՝ փորձաքննության ընթացքում նախատեսվող գործունեության ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) կամ դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ ( հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ.՝ 011-220 214):
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 23-ից Իսահակյան փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում արգելվելու է մեքենաների կանգառը։ Սա արվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Սասունցի Դավթի փողոց 87) տեղի կունենա «Երառսպասարկում» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 5-րդ նրբանցք № 1 հասցեում նախատեսվող լոգիստիկ պահեստային և սառնարանային տնտեսության կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին ծանոթանալու համար զանգահարել 011-22-02-15 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային լսում կանցկացվի «Վեգա Ուորլդ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտա թիվ 21 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ հասարակական համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Լսումը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 98131471։ Առաջարկությունները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 1-13 փողոցներում ջրամատակարարումը կդադարեցվի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 10:00-ն՝ ջրամատակարարման բարելավման ծրագրով շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար:
Մատակարարման անջատում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման՝ 2024 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Տերյան 44) տեղի կունենա Յուրի Աֆրիկյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոսկերիչների փ., 2/5, 2/6 և 2/7 հասցեներում հասարակական նշանակության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 17-ից Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով։ Կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Արզական-Երևան» ջրատարում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 17-ը կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաև Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 16-ից Շարիմանյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում մեքենաների կանգառը կարգելելու նպատակով։ Կատարվելու են համապատասխան գծանշումներ և տեղադրվելու են ճանապարհային նշաններ։