«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, 2025 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 22:00-ն, կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշակի փողոցներում և տարածքներում։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։