2025 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 11:30-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Պոստեռում» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Հնդկաստանի փողոց 2 հասցեում նախատեսվող շենքի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։