Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից գործող Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում։ Խորհրդի նպատակն է ապահովել տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների մասնակցությունն ու իրազեկումը, ինչպես նաև համայնքի բնակիչներին սոցիալական աջակցության տրամադրումը։ Դիմումները պետք է ներկայացնել մինչև ապրիլի 14-ը՝ ք. Երևան, Արգիշտիի փող. 1 հասցեով կամ առցանց։