Հայտարարվում է մրցույթ՝ Միսաք Մանուշյանի անունը կրող այգում կիսանդրի տեղադրելու համար։ Մրցույթի շրջանակներում կգնահատվեն ներկայացված մանրակերտերը, հաղթողին կտրամադրվի դրամական պարգև։ Մրցույթի առաջին փուլի համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 28-ն է։ Երկրորդ փուլը և հաղթողների հայտարարումը տեղի կունենան 2025 թվականի մարտի 7-ին։ Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին։
Հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին «YEREVAN FASHION WEEK» 2024-ի մամլո ասուլիսին, որը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, «Ramada» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում: Միջոցառմանը կներկայացվի «YEREVAN FASHION WEEK» 2024-ի ամբողջական օրակարգը և միջոցառումները: Կներկայացվեն բանախոսների կազմը, այդ թվում՝ Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատ ՀԿ-ի նախագահը, Մ.Թ դեսպանը Հայաստանում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավարը, Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետը և այլք: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 95) 522 686 հեռախոսահամարով:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, Արարատյան փողոցում գտնվող էստակադայի երթևեկելի մասի դեֆորմացիոն կարերի նորոգման աշխատանքներ կիրականացվեն։ Էստակադան ընթացքում երթևեկելի կմնա։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
«Սեղանի թենիսի Երևան քաղաքի առաջնություն՝ լրագրողների միջև» մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում: Մրցաշարին կարող են մասնակցել հայաստանյան բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք առնվազն երկու ամիս առաջ են գրանցվել տվյալ լրատվամիջոցում: Հայտերը պետք է ուղարկել մինչև հոկտեմբերի 30-ը՝ լրատվամիջոցի ձևաթղթով, ղեկավարի կողմից ստորագրված և կնքված:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը հայտեր է ընդունում Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը մասնակցելու համար։ Միջոցառումը նվիրված է Կամավորների միջազգային օրվան և կազմակերպվում է Երևանում երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խրախուսման և համայնքում կամավորական մշակույթի խթանման նպատակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ժամը 00:00-ից մինչև 08:00-ն, Թամանցիների փողոցի - Արտաշատի խճուղու օղակաձև հատումից մինչև Թամանցիների փողոցի - Արշակունյանց պողոտայի խաչմերուկ ընկած հատվածը փուլ առ փուլ կլինի փակ միակողմանի՝ ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով։ Վարորդներին խորհուրդ է տրվում չկայանել երթևեկելի մասում՝ աշխատանքների արդյունավետության ապահովման համար։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցը կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Հետիոտները պետք է սեղմեն կոճակը և սպասեն 2-3 րոպե՝ մինչև «կանաչ» ազդանշանը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 1-13 փողոցներում ջրամատակարարումը կդադարեցվի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 10:00-ն՝ ջրամատակարարման բարելավման ծրագրով շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար:
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 23-ից Իսահակյան փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում արգելվելու է մեքենաների կանգառը։ Սա արվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 17-ից Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով։ Կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Արզական-Երևան» ջրատարում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 17-ը կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաև Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 16-ից Շարիմանյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում մեքենաների կանգառը կարգելելու նպատակով։ Կատարվելու են համապատասխան գծանշումներ և տեղադրվելու են ճանապարհային նշաններ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի հ. 14 հիմնական դպրոցում հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-12:30-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարությունների համար։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Տիգրան Մեծի պողոտայում երթևեկությունը կկարգավորվի «ուղիղ և աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով, կապամոնտաժվի աջ լրացուցիչ սեկցիան, կկատարվեն նոր գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն, «Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված, կդադարեցվի երթևեկությունը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում։ Ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիները կփոփոխվեն, իսկ տրոլեյբուսային հ.2 երթուղու աշխատանքը կդադարեցվի։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Կկատարվեն փոփոխություններ երթևեկության ուղղություններում, կապամոնտաժվեն լրացուցիչ սեկցիաներ և կտեղադրվեն նորերը՝ ավտոմատ կարգավորմամբ։ Կկատարվեն նաև համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-20:00-ն, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Երևանի Նոր Նորք և Ավան վարչական շրջանների, ինչպես նաև Կոտայքի մարզի Առինջ գյուղի որոշ հասցեների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 8-ից Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ Կոմիտասի պողոտայում «Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ արգելվելով հետադարձը, որպեսզի ավելացվի տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մայրաքաղաքում:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 7-ից Աճառյան փողոցում կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ մեքենաների կայանումը կարգելվի փողոցի աջ կողմում՝ հ.32 հասցեից մինչև Աճառյան –Բաբաջանյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց - Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ։ Կկատարվեն համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 4-ից մինչև 30-ը, գիշերային ժամերին (23:00-07:00), կանցկացվեն ճանապարհաշինարարական աշխատանքներ, որի ընթացքում կփակվեն Ս. Բաղդասարյան փողոցի որոշ հատվածներ։ Խնդրվում են վարորդները գիշերային ժամերին չկայանել նշված հատվածներում։