2025 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Դիջիփրոփերթի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Իսակովի պողոտա 13/12 և Նորագյուղ 66/3 հասցեներում բիզնես կենտրոնի կառուցման նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: