2025 թվականի հուլիսի 15-ին, ժամը 10:00-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Յարդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա հ. 28/26 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am)։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։