Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում՝ հասարակական տրանսպորտի շարժակազմերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով: Փոփոխությունները ներառում են երթուղիների փոփոխություն, մի շարք խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ, մասնավորապես՝ հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիների ստեղծում և այլ մեքենաների մուտքի ու կանգառի սահմանափակումներ: Այս փոփոխությունները կանդրադառնան մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների վրա: