Դեկտեմբերի 8-ից Մաշտոցի պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց առաջին երթևեկելի գոտին նախկին «ուղիղ» և «աջ» ուղղությունների փոխարեն կթույլատրվի միայն «աջ» ուղղությամբ երթևեկություն։ Բացի այդ, կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա՝ մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհահատվածները կգծանշվեն և կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ։