Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Համլետ Դանիելյանի դիմումը` Ս. Օհանովի փողոց 18 շենք, հ. 13 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 23092021-01-0264 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում լրացում կատարելու մասին: Ս. Օհանովի փողոց 18 շենք, հ. 13 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,610,451 ՀՀ դրամ: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով. 1. Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Համլետ Դանիելյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ս.Օհանովի փողոց 18 շենք, հ. 13 ավտոտնակի զբաղեցրած 24,8քմ մակերեսով հողամասի համար 2006 թվականի հունվարի 30-ին կնքված վարձակալության հ.142 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը. 1) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:»: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա: 5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ՏԻԳՐԱՆ Ա ՎԻՆՅԱՆ
Գույքի կառավարումՄալաթիա-Սեբաստիա
Քաղաքապետի որոշումներ·4080-Ա·
Երևանի քաղաքապետի որոշումը վերաբերում է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հողատարածքում քաղաքացի Էդգար Ալբերտի Սարիբեկյանին պատկանող 186.3 քառ.մետր մակերեսով ինքնակամ կառույցի օրինականացմանը։ Որոշումը սահմանում է, որ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև կառուցված չէ քաղաքաշինական նորմերի էական խախտումներով։ Սեփականատերը պարտավոր է 60 օրվա ընթացքում վճարել օրինականացման համար սահմանված 597,278 ՀՀ դրամ վճարը և գույքային իրավունքների գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
ՔաղաքաշինությունՇենգավիթ
Քաղաքապետի որոշումներ·4098-Ա·
Սույն որոշմամբ հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղը զբաղեցնելու համար։ Որոշումը հանձնարարում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությանը՝ ապահովել մրցույթի հայտարարության հրապարակումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տեղեկացնել՝ նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու համար։ Լրատվության վարչությանը հանձնարարվում է ապահովել հայտարարության հրապարակումը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
Կադրեր և նշանակումներ
Քաղաքապետի որոշումներ·4069-Ա·
Որոշումը վերաբերում է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր-Արեշի 46-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող Սարգիս Գալուստի Վարդանյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 141.83 քառ.մետր մակերեսով բնակելի տան օրինականացմանը։ Որոշումը սահմանում է օրինականացման վճարի չափը և վճարման ժամկետները, ինչպես նաև պատասխանատու մարմինները։
ՔաղաքաշինությունԷրեբունի
Քաղաքապետի որոշումներ·4091-Ա·
Երևանի քաղաքապետի որոշումը վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.2 հասցեում գտնվող Անդրանիկ Աղվանի Մարտիրոսյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 253.11 քառ.մետր մակերեսով բնակելի շինությունների օրինականացմանը։ Որոշումը սահմանում է օրինականացման վճարի չափը և վճարման ժամկետները, ինչպես նաև նշում է, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
ՔաղաքաշինությունՄալաթիա-Սեբաստիա
Քաղաքապետի որոշումներ·4088-Ա·
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նանե Խաչատրյանի դիմումը, Դավիթ Անհաղթի փողոցի հ.3 շենքի հ.7 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24092021-01-0224 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին: Դավիթ Անհաղթի փողոցի հ.3 շենքի հ.7 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1.599.041 ՀՀ դրամ: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումով, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով. 1. Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Նանե Խաչատրյանի հետ կնքել համաձայնագիր՝ Դավիթ Անհաղթի փողոցի հ.3 շենքի հ.7 ավտոտնակի զբաղեցրած 21.4քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 23-ին կնքված հողամասի վարձակալության հ.4804 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը. 1) պայմանագրում «Ժենիկ Բաբաջանյանը» բառերը փոխարինել «Նանե Խաչատրյանը» բառերով. 2) պայմանագրի 16-րդ կետը լրացնել, նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:». 3) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 29 837 /քսանինը հազար ութ հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ /21.4քմ x 139.425 x 1%/: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 139.425 ՀՀ դրամ: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ՏԻԳՐԱՆ Ա ՎԻՆՅԱՆ
Գույքի կառավարում
Քաղաքապետի որոշումներ·4060-Ա·
Որոշումը երկարաձգում է Զ. Անդրանիկի փողոցի հ.94 շենքի, հ. 5 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Ներառված է նաև պայմանագրի փոփոխություն՝ «Մեխակ Հայրապետյան» բառերը փոխարինելով «Անդրանիկ Պետրոսյան» բառերով։ Համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման։ Որոշման կատարումը հանձնարարվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, իսկ հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալին։
Գույքի կառավարումՄալաթիա-Սեբաստիա
Քաղաքապետի որոշումներ·4099-Ա·
Այս որոշումը հայտարարում է մրցույթ «Երևանի հ.120 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Այն հանձնարարում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություններին հրապարակել հայտարարությունը պաշտոնական կայքերում և վերապահում է որոշման կատարման հսկողությունը քաղաքապետի տեղակալին։
Կադրեր և նշանակումներ
Քաղաքապետի որոշումներ·4063-Ա·
Որոշումը թույլտվություն է տրամադրում «Սոնա Բակլաչյան Թելմանի» Ա/Ձ-ին՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Ռուբինյանց փողոցի հ.5 հասցեի դիմաց, ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու համար։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի օգոստոս ամսվա համար, ընդ որում, եթե վճարվեն հաջորդ ամիսների տեղական վճարները, ապա թույլտվությունը կերկարաձգվի։ Որոշումը նաև հսկողություն է սահմանում գործունեության նկատմամբ և պատասխանատվություն է դնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա։
Գույքի կառավարումՔանաքեռ-Զեյթուն
Քաղաքապետի որոշումներ·4104-Ա·
This decision legalizes an unauthorized residential building located at Arin-Berd Street, 2nd Lane, House 37, Yerevan. The land plot of 137.59 sqm is designated for residential development. The builder is offered the property for direct sale. The head of the Architecture and Urban Development Department is authorized to conclude the sale agreement after payment is confirmed.
Հող և կադաստրԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4083-Ա·
Որոշումը վերաբերում է Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ այգեգործական տարածքի 5-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող քաղաքացի Փայլակ Վահրամի Ղարիբյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 117.4 քառ.մետր մակերեսով բնակելի տունն օրինականացնելուն։ Որոշման համաձայն՝ կառույցը ճանաչվում է օրինական, պայմանով, որ հողամասի սեփականատերը 60 օրվա ընթացքում վճարի օրինականացման վճարը և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
ՔաղաքաշինությունՇենգավիթ
Քաղաքապետի որոշումներ·4070-Ա·
Երևանի քաղաքապետի որոշումը վերականգնում է Վահան Սամվելի Վարդանյանի, Արթուր Սամվելի Վարդանյանի և Անահիտ Վազգենի Հայրապետյանի սեփականության իրավունքը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մուսաելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 173.63 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։ Որոշումը հիմնված է այն փաստի վրա, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, և հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի պահանջներին։
Հող և կադաստրՇենգավիթ
Քաղաքապետի որոշումներ·4096-Ա·
«Արա Սահակյան Արթուրի» Ա/Ձ-ին տրամադրվում է թույլտվություն Երևան քաղաքի վարչական տարածքում, Ավանեսովի փողոցի 24/3 հասցեի դիմաց, 2026 թվականի օգոստոս ամսվա համար, մեկ ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման համար՝ առևտրի կամ ծառայությունների իրականացման նպատակով։ Հաստատվում է, որ տեղական վճարը վճարված է, և թույլտվությունը կարող է երկարաձգվել՝ վճարումները կատարելու դեպքում։ Վերահսկողությունը դրվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա, իսկ կատարման հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի վրա։
Գույքի կառավարումԷրեբունի
Քաղաքապետի որոշումներ·4095-Ա·
Հաշվի առնելով «ՖՅՈՐՍԹԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Ալյոշայի Առուշանյանի կողմից լիազորված անձ Էդիկ Արթուրի Կիրակոսյանի դիմումը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշմամբ․ 1. «ՖՅՈՐՍԹԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2026 թվականի ամառային սեզոնի համար տրամադրել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի հ.12/1 շենքի հ.20 հասցեին հարակից 15քմ մակերեսով ընդհանուր օգտագործման տարածքում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն: 2. Ընդունել ի գիտություն, որ հանրային սննդի ծառայության կազմակերպման 2026 թվականի ամառային սեզոնի թույլտվության համար սահմանված տեղական տուրքը վճարված է: 3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում «ՖՅՈՐՍԹԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին» N 718-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ: 4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա: 5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: 6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Գույքի կառավարումԱրաբկիր
Քաղաքապետի որոշումներ·4092-Ա·
The Mayor's decision amends the final act (operation permit) of July 7, 2026, No. AShTD /2/7916-26, by replacing the address line "Yerevan, Avan M. Khudyakov Street 176/1 residential building" with "Yerevan, Avan M. Khudyakov Street 176/1 residential building, 176/2, 176/3, 176/4, 176/5 and Avan 7th Street 176 residential building". The execution of the decision is entrusted to Tigran Avinyan.
ՔաղաքաշինությունԱվան
Քաղաքապետի որոշումներ·4087-Ա·
Որոշումը վերաբերում է Երևանի Ավան վարչական շրջանի Մարշալ Բաբաջանյան փողոցի 1/1 հասցեում գտնվող «ՌՈԲԵՐՏ-ՏԱՐՈՆ» ՍՊԸ-ին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 143.08 քառ.մետր մակերեսով արտադրական կառույցի օրինականացմանը։ Ընկերությունը պարտավոր է 60 օրվա ընթացքում վճարել 952,269 ՀՀ դրամ օրինականացման վճար և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
ՔաղաքաշինությունԱվան
Քաղաքապետի որոշումներ·4090-Ա·
Երևանի քաղաքապետի որոշումը վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցի հ.59 հասցեում գտնվող Սուրեն Աշոտի Սողոյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 100.8 քառ.մետր մակերեսով բնակելի շինությունների օրինականացմանը։ Որոշումը սահմանում է, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև չի կառուցվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում։ Որոշումը պարտավորեցնում է կառույցն իրականացրած անձին 60-օրյա ժամկետում վճարել օրինականացման վճարը և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
ՔաղաքաշինությունՄալաթիա-Սեբաստիա
Քաղաքապետի որոշումներ·4073-Ա·
Որոշումը վերաբերում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 6-րդ փողոցի հ.28 հասցեում գտնվող Գրիշա Կամոյի Հովսեփյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 268.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով շինության օրինականացմանը։ Որոշումը սահմանում է, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև չի կառուցվել օտարման կամ անվտանգության գոտիներում։ Սեփականատերը պարտավոր է 60 օրվա ընթացքում վճարել օրինականացման վճարը և գույքային իրավունքների գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
ՔաղաքաշինությունՇենգավիթ
Քաղաքապետի որոշումներ·4074-Ա·
Որոշումն ուղղված է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի փողոցի 21 հասցեում գտնվող հողամասում քաղաքացիներ Գագիկ Նորիկի Հայրապետյանի և Գայանե Ռոբերտի Հայրապետյանի կողմից ինքնակամ կառուցված 140.4 քառ.մետր մակերեսով շինությունը և 3 դռները օրինականացնելուն։ Որոշումը պարտավորեցնում է շինությունն իրականացրած անձանց՝ 60 օրվա ընթացքում վճարել օրինականացման վճարը և գույքային իրավունքների գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։ Չվճարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած։
ՔաղաքաշինությունՇենգավիթ
Քաղաքապետի որոշումներ·4057-Ա·
Կատարվում է վերաբաշխում Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեում և փոփոխություններ Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 14-ի N 161-Ա որոշման մեջ: Կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա, իսկ հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա: