2025 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ա կլաս լոգիստիկս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Արին-Բերդ 25 հասցեում պահեստային շինության (անգար) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։