Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի հ. 14 հիմնական դպրոցում հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-12:30-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարությունների համար։
Հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Տիգրան Մեծի պողոտայում երթևեկությունը կկարգավորվի «ուղիղ և աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով, կապամոնտաժվի աջ լրացուցիչ սեկցիան, կկատարվեն նոր գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Կկատարվեն փոփոխություններ երթևեկության ուղղություններում, կապամոնտաժվեն լրացուցիչ սեկցիաներ և կտեղադրվեն նորերը՝ ավտոմատ կարգավորմամբ։ Կկատարվեն նաև համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն, «Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված, կդադարեցվի երթևեկությունը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում։ Ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիները կփոփոխվեն, իսկ տրոլեյբուսային հ.2 երթուղու աշխատանքը կդադարեցվի։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին` ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը՝ օրակարգի նախագծով։
Ավագանու նիստ
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-20:00-ն, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Երևանի Նոր Նորք և Ավան վարչական շրջանների, ինչպես նաև Կոտայքի մարզի Առինջ գյուղի որոշ հասցեների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 4-ից մինչև 30-ը, գիշերային ժամերին (23:00-07:00), կանցկացվեն ճանապարհաշինարարական աշխատանքներ, որի ընթացքում կփակվեն Ս. Բաղդասարյան փողոցի որոշ հատվածներ։ Խնդրվում են վարորդները գիշերային ժամերին չկայանել նշված հատվածներում։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 8-ից Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ Կոմիտասի պողոտայում «Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ արգելվելով հետադարձը, որպեսզի ավելացվի տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մայրաքաղաքում:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 7-ից Աճառյան փողոցում կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ մեքենաների կայանումը կարգելվի փողոցի աջ կողմում՝ հ.32 հասցեից մինչև Աճառյան –Բաբաջանյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց - Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ։ Կկատարվեն համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 5-ից Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կտեղադրվի լրացուցիչ աջ սեկցիա՝ աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար, և երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 4-ին, ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը, կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում՝ WCIT 2024 միջոցառման շրջանակներում տեղի ունեցող համերգի պատճառով։ Ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կշրջանցեն հրապարակը։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 3-ից մինչև 15-ը՝ ժամը 08:00-ից 23:00-ը, Վանթյան փողոցի մի հատվածը կփակվի ճանապարհաշինական աշխատանքների պատճառով։ Քաղաքապետարանը հայցում է ներողամտություն պատճառված անհարմարությունների համար։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն, Թումանյան փողոցի մի հատվածը փուլ առ փուլ կլինի փակ՝ ճանապարհաշինական աշխատանքների պատճառով: Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Վարորդներին խնդրում են մեքենաները չկայանել փակ հատվածում:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը, Հասրաթյան և Շիրազի փողոցների որոշ հատվածներ կլինեն միակողմանի փակ՝ ճանապարհաշինական աշխատանքների պատճառով: Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2024 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Համլետ Վաչենանցի կողմից ներկայացված՝ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Էլլադա Արամյան։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղի կունենա «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ին-Վի» ՍՊԸ-ի էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրության զարգացում» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Ծանուցում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հ. 79 հիմնական դպրոցում էլեկտրաշչակի գործարկման վերաբերյալ: Միջոցառումը նախատեսված է 2024 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում:
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 2-ից Իսահակյան փողոցի Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Ճանապարհահատվածը կգծանշվի և կտեղադրվեն համապատասխան նշաններ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա.Արմենակյան, Գ.Հովսեփյան և Նորքի այգիներ փողոցներում ջրամատակարարման ժամանակավոր դադարեցման մասին: Ջրանջատումը պայմանավորված է վթարավերականգնողական աշխատանքներով և կտևի 2024թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ից 22:00-ն: